Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Դանգ Մին Խոյը:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք բոլոր նախաձեռնություններում:
Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ռազմական գործողություններին:
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ անընդունելի և խստորեն դատապարտելի է ցանկացած պատերազմական գործողություն և քաղաքացիական բնակչության հրետակոծություն:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա հակազդեցության, ինչպես նաև միջազգային հանրության հասցեական արձագանքի: