Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, դա սահմանի այլ հատվածում էր՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովի ավարտին կայացած ասուլիսի ընթացքում: «Ցավում ենք դրա համար և, իհարկե, զոհերի համար: Սակայն առաջին հերթին հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ այդ սրացումը տեղայնացնել»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բավական ներուժ ունի կարգավորմանը նպաստելու համար: