Երեկ` սեպտեմբերի 15-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցավակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ:
Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը` օգնել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծելու խնդիրները, նա նշել է, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է, և ասել, որ այսուհետ ևս այս հարցով անձամբ կզբաղվի: