Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անհանգստացնող լուրեր ենք ստանում, որ ՀԱՊԿ անդամ Ղրղզստան-տաջիկական պետական սահմանի ողջ երկայնքով զինված բախումներ են ընթանում: Ղրղզստանի Բատկենի շրջանի իշխանությունները հայտնել են, որ վիրավորվել է 4 զինվոր։
Սահմանամերձ շրջաններից տեղի է ունենում բնակիչների տարհանում: Կարծում եմ՝ սա լավ նախադեպ չէ, և պետք է ՀԱՊԿ անդամ պետությունները համախմբված լինեն միմյանց պաշտպանելու համար, մինչդեռ բախումները երկու անդամ պետությունների միջև են ընթանում:
Հուսով եմ՝ խնդրի արագ խաղաղ կարգավորում կգտնվի»: