Տիգրան Հակոբյանն ընտրվեց ՀՌՀ անդամ: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 66-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 66, դեմ 0:
ՀՌՀ անդամի պաշտոնում Տիգրան Հակոբյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը:
Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Հակոբյանը երդվեց.
«Ստանձնելով կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները՝ երդվում եմ. հավատարիմ լինելով Սահմանադրությանը և օրենքներին՝ պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը՝ կարծիք ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով»: