Ի պատասխան համացանցում շրջանառվող կեղծ տեղեկությունների՝ Վայոց ձորի մարզպետարանից հայտնում են, որ մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ։
«ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, և հակառակորդը ստանում է արժանի պատասխան։
Ուստի կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- ասված է մարզպետարանի պարզաբանման մեջ: