ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով զանգվածային ակցիաների ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների:
«Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից:
Ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ կլինի մեր հանրության քաղաքացիական բարձր գիտակցության և աջակցության դեպքում»,- ասված է Ոստիկանության հայտարարության մեջ: