Սեպտեմբերի 14-ից մեկնարկել են «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության՝ ռազմական պատրաստության արագացված դասընթացները, որպեսզի մասնակիցներն անհրաժեշտ պահին պատրաստված լինեն և արդյունավետորեն օգնեն մեր հայրենիքին:
Դասընթացներն անվճար են և նախատեսված են 16-ից բարձր տարիքի անհատների համար։ Սեռային խտրականություն չկա։ Դասընթացի ընդհանուր տևողությունը 10 օր է։
Ծրագրում ներառված են հետևյալ առարկաները. ֆիզիկական-տակտիկական պատրաստություն, առաջին բուժօգնություն և կրակային պատրաստություն։
«Նրանք, ովքեր մտահոգված են մեր հայրենիքի, իրենց ընտանիքների, իրենց իսկ ճակատագրով և ցանկանում են պատրաստվել խաղաղության, կարող են ներկայանալ Նորք-Մարաշ, Արմենակյան 121/7 («Նաիրի» հյուրանոցի հետնաբակ) հասցեում գտնվող մեր կենտրոնակայան»,- ասել է ՈՄԱ-ի հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանը։
Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ դասընթացի մեկնարկին ներկայանալ համապատասխան համազգեստով և կոշիկներով։
Մանրամասների համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 096200697։