Միջազգային բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումն ունեցել են հրադադարի պայմանավորվածության հարցում՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը, երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ը, և դա շատ ողջունելի է»,- ասաց ԱԺ նախագահը։
Հիշեցնենք՝ երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ է հաջողվել ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածությունը: Արմեն Գրիգորյանը նաև հույս էր հայտնել, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել այդ հրադադարը։