Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը սև խաղաքարերով մրցել է Լեհաստանի ներկայացուցիչ Մարտինա Վիկարի հետ և հաղթանակ տարել՝ ժամանակից շուտ ապահովելով աշխարհի չեմպիոնի կոչումը:
Մարիամ Մկրտչյանը 10 տուրերում էլ հաղթել է և 10 միավոր ունի իր ակտիվում: Առաջնության ավարտին 1 տուր է մնացել:
Հայաստանը մրցաշարին ներկայացված է 12 շախմատիստով, որոնք հանդես են գալիս մինչև 14, մինչև 16 և մինչև 18 տարեկանների խմբերում:
Աշխարհի պատանեկան առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 17-ին: