Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն. այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Արմեն Գրիգորյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել այդ հրադադարը։ Նա խոսել է նաև սահմանային վիճակից և Երևանի կենտրոնում անցկացվող բողոքի ակցիաներից:
«Մեր բանակի և նաև մեր պետության արձագանքի շնորհիվ հնարավոր է եղել թույլ չտալ ավելի մեծ պլանը, որը սեղանին է եղել: Եվ քանի որ ռազմի դաշտում չի հաջողվել կատարել այն, ինչ պլանավորված էր, բնականաբար, փորձ են արել Հայաստանի ներսում սկսել գործընթացներ, ինչպես նախկինում կատարել են: Միակ նպատակը ՀՀ-ն կազմալուծելն է: Այս ցույցերն այլ նպատակ չունեն»,- ասել է ԱԽ քարտուղարը: