Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով և խուսափել հետագա էսկալացիայից։ Վրաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսում նա շեշտել է, որ ռազմական բախումները ոչինչ չեն լուծում, դրանք անիմաստ են և միայն հանգեցնում են զոհերի։
Կանցլերի խոսքով՝ Եվրամիությունը, մասնավորապես` Գերմանիան, ինչպես նաև Վրաստանը, պետք է անեն հնարավորը՝ խաղաղ ճանապարհով վերջ դնելու բռնությանը:
Ղարիբաշվիլին, իր հերթին, ընդգծել է, որ Թբիլիսին անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի սրմամբ։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև երկխոսությունը կվերականգնվի:
Ղարիբաշվիլին մտահոգություն է հայտնել, որ ներկայիս զարգացումները կարող են ավելի վատացնել անվտանգության մթնոլորտը տարածաշրջանում: