Աշխարհաքաղաքական գործընթացներն ազդեցություն չեն ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության օրակարգի վրա։ Այս մասին հինգշաբթի հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգորի Լոգվինովը։
Նա հավելել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը, Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգությունը չեն կարող չմտահոգել կազմակերպությանը, և դրանցում դժվար չէ տեսնել աշխարհաքաղաքական համատեքստ: