ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում Գաբոնի ներկայացուցչի ելույթը.
«Ցավում ենք, որ զենքի կիրառում է տեղի ունեցել: Դա հիշեցնում է 2020 թ. ցավալի դեպքերը: Մենք կոչ ենք անում կողմերին՝ հավատարիմ մնալ պայմանավորվածություններին: Պետք է զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կխոչընդոտեն խաղաղության գործընթացին: Իմ երկիրը կողմ է երկխոսության պահպանվանը և կոչ է անում կիրառել դիվանագիտական ուղիները»: