Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կառավարության կողմից առաջադրված Սեդա Սաֆարյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:
«Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման համար խիստ կարևոր է իրավակիրառ պրակտիկայի սահմանադրականության երաշխավորման կառուցակարգերի կատարելագործումը, ինչպես նաև որևէ իրավական նորմի կիրառման պրակտիկայի բացահայտման ելակետային տվյալների ճշգրտումը»,- ասաց Սաֆարյանը:
ՍԴ դատավորների առաջադրված թեկնածուներին ընտրում է Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ։