Ազգային ժողովում Աննա Վարդապետյանը երդում տվեց՝ ստանձնելով գլխավոր դատախազի պաշտոնը:
«Երդվում եմ անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»,- ասաց Վարդապետյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որոշում է ստորագրել Աննա Վարդապետյանին վարչապետի օգնականի պաշտոնից ազատելու մասին:
Հիշեցնենք՝ Աննա Վարդապետյանն ԱԺ արտահերթ նիստում ընտրվել էր ՀՀ գլխավոր դատախազ: Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: