Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված անձանց վերաբերյալ հրատապ միջոց կիրառելու հարցով հայ իրավապաշտպանները կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը «Լուրերին» տեղեկացրել է, որ գերեվարված անձանց ճշգրիտ թվի վերաբերյալ հստակ տեղեկություններ այս պահին չկան:
Ըստ նրա՝ ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութերի հիման վրա կարելի է ենթադրել, որ գերեվարված է մոտ մեկ տասնյակ անձ:
«Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի տեսանյութերի մասին է խոսքը: Ընդհանուր առմամբ 10-ից ավելի գերիների մասին է խոսքը: Բոլորի գործը որպես հրատապ միջոց կիրառելու մասին դիմում ՀՀ-ն է ներկայացրել Ադրբեջանի դեմ, և անհատական գործերի մի մասով մեզ են դիմել ծնողները, և մենք ենք նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվում»,- ասել է Արտակ Զեյնալյանը: