ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է Վայքի բժշկական կենտրոն, ծանոթացել բժշկական օգնության կազմակերպման և համալրման ընթացքին: Այդ մասին նախարարը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Գնահատել եմ լրացուցիչ հզորությունների ծավալման համար նյութատեխնիկական միջոցներով ապահովման անհրաժեշտությունը, տեսակցել պացիենտներին»,- գրել է նախարարը: