Վաշինգտոնն ուզում է տեսնել ուժի մեջ մտնող հրադադար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումներին:
«Մենք վաղուց ենք ասել ու նորից պետք է ասեմ՝ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Կոչ ենք անում զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից: Մենք նաև խրախուսում ենք երկու կառավարություններին վերականգնել ուղիղ հաղորդակցությունը, և դիվանագիտական ու ռազմական ուղիներով հարթել ճգնաժամը»,- նշել է նա: