ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը:
Գործընկերները քննարկել են Հայաստանում և Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակին առնչվող մանրամասներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:
Հիմնականում անդրադարձ է եղել 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողություններին:
Մեկ ժամից ավելի տևած հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է արցախցի գործընկերներին հուզող հարցերին: