Ի պատասխան ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածքում շարունակվող հարվածների՝ Freedom House-ի նախագահ Մ․ Ջ. Աբրամովիչը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն իրենց մահաբեր հարձակումները ՀՀ տարածքի վրա և հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից աջակցվող խաղաղ գործընթացին։
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները պետք է ընթանան դիվանագիտական և բանակցային ճանապարհով, ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով։
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և անվտանգության։ Ինքնիշխան ազգերի վրա ռազմական հարձակումները տեղ չունեն կանոնների վրա հիմնված միջազգային կարգում, այդ իսկ պատճառով մենք հորդորում ենք ԱՄՆ կառավարությանը, ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին անհապաղ հրադադարի կոչ անելու:
Մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառությունը՝ քննարկումներ անցկացնելու ՄԱԿ-ի ԱԽ-ում, և կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին դիտարկել լրացուցիչ քայլեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։