ԱԺ-ն քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը:
Հովակիմյանը պետական ծառայության 26 տարվա փորձ ունի: 2018 թվականից մինչ օրս նա զբաղեցնում է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:
«Համոզված եմ, որ Սահմանադրության դրույթների անխափան իրացմամբ և դրանում ամրագրված չափանիշների երաշխավորման համար չափազանց կարևոր է իրավական պետության հանգամանքը: Պետություն, որի ամբողջ գործունեությունը հիմնված է իրավունքի գերակայության սկզբունքի վրա, և որը որպես իր գլխավոր նպատակ որդեգրել է մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը և ապահովումը:
Հարգելի պատգամավորներ, ձեր կողմից իմ թեկնածությունը հավանության արժանանալու պարագայում հնարավորություն կունենամ տարիների ընթացքում կուտակած իմ աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները ներդնել ՍԴ դատավորի պատասխանատու գործում»,- ասաց Հովակիմյանը: