ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը տեղեկացրել է, որ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների հետ ներկայացրել է Ադրբեջանի վերջին հարձակումը դատապարտող բանաձև։
«Բանաձևում կոչ է արվում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն և հաստատում է Ներկայացուցիչների պալատի աջակցությունը Հայաստանին: «Մենք պետք է հզոր ուղերձ հղենք, որ Ալիևի ագրեսիան անընդունելի է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը։