ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և հատուկ առաքելություն տարածաշրջան ուղարկելը կազմակերպության էական ներգրավվածություն է Հայաստանի և Ադրբեջանի լարվածությանը: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վերջին երկու տարում հենց մեր երկիրն է ահռելի ջանքեր ներդրել բազմամյա ճգնաժամը լուծելու համար։ Դա արված է ոչ թե թղթի, դա արված է ոչ թե քաղաքական դեկլարացիաների և հայտարարությունների շնորհիվ, այլ արված է «հողի վրա», մեր սահմանային ծառայողների միջոցով, ՌԴ-ի տնտեսական հնարավորությունների ներգրավվածությամբ երկու երկների հետ փոխգործակցության ընթացքում։ Դա միջոցառումների համալիր է։ Ես հասկանում եմ, որ երբ խոսքը ծանր և պայթյունավտանգ իրավիճակների մասին է, երբ դրանք ունենում են ողբերգական հետևանքներ, բոլորը ցանկանում են կախարդական փայտիկ, որով կարելի է ամեն ինչ լուծել։ Մեր խնդիրը մի շարք ուղղություններով աշխատանքն է, որը պետք է միասնական արդյունքի բերի»,- ասել է Զախարովան։