Գորիս համայնքի Վերիշեն և Ակներ գյուղերում հակառակորդը թիրախավորել էր բնակելի տներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Վարչական ղեկավարի խոսքով՝ Վերիշեն գյուղում հրթիռակոծվել է չորս տուն, ևս մեկը՝ Ակներ գյուղում: Հրթիռակոծության պատճառով վնասվել է նաև 6000 հեկտար այգի:
«Լուրերի» նկարահանող խումբն արձանագրել է Վերիշենի ավերածությունները և զրուցել բնակավայրի վարչական ղեկավարի հետ:
«Չորս բնակելի տուն է վնասվել, չորս թե հինգ հրթիռ ընկել է գյուղը: Բացի դրանից՝ գյուղից մի 700-800 մետր վերև հարյուրավոր հրթիռներ են ընկել»,- պատմել է Վերիշեն գյուղի վարչական ղեկավար Արտակ Զադայանը: