ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան:
«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի դեմ։ Սա հրադադարի ուղիղ խախտում է և վերահաստատում է այն, ինչ մենք միշտ իմացել ենք. մենք պետք է անմիջապես դադարեցնենք ռազմական աջակցությունն Ադրբեջանին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը։