Այսօր Սոթքում հայաստանյան և միջազգային մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ թիրախավորվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Միջադեպը դատապարտել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող օտարերկրյա և տեղացի լրագրողների կանխամտածված հրետակոծությունը բացարձակապես անընդունելի է»,- գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում։