Վրաստանն ափսոսանք է հայտնում մեր երկու հարևանների և բարեկամների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վտանգավոր էսկալացիայի կապակցությամբ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և անկախ տարածաշրջան, որն օգուտ կբերի մեր բնակչության ապագային»,- հավելել է նախագահը։