Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր կիրառվող 14000 դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 9000 դրամ, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2000 դրամ տուրքը հանել ընդհանրապես:
Նախագծի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունմամբ ցեմենտի շուկայում կվերականգնվի հավասարակշիռ մրցակային վիճակը՝ կանխելով շուկայի հետագա կենտրոնացումը, գների չհիմնավորված աճն ու տեղական ընկերությունների համար խթաններ ստեղծելով՝ քայլեր կձեռնարկվեն արտադրողականության բարձրացման և ինքնարժեքի իջեցման ուղղությամբ: