ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժան-Լյուկ Դըվինազի հետ: Այդ մասին ասված է պատգամավորի Ֆեյսբուքի էջում:
«Վերջինիս ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Ժան-Լյուկ Դըվինազն իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և, դատապարտելով Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան, նշեց, որ կտեղեկացնի հեռախոսազրույցի վերաբերյալ ֆրանսիացի գործընկերներին»,- նշված է գրառման մեջ: