ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ: Ժամը 15:00-17:00-ը ընկած հատվածով Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը: Լայնորեն կիրառվել են նաև ԱԹՍ-ներ:
16:40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. այս պահին այն մարվել է:
Ժամը 17:00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է:
ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է բոլոր միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար:
Զոհերի թիվը՝ 105, հրապարակվել է քիչ առաջ՝ ՀՀ վարչապետի կողմից:
Վիրավորների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գործում է ՊՆ թեժ գծի 1- 28 հեռախոսահամարը:
ՊՆ-ը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զարգացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրույթյուններով: