ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ այն խոսակցություններին, թե ինչու են իրենք քննարկում, օրինակ՝ փոստային կամ բժշկական ծառայություններին վերաբերող նախագծեր սթրեսային նման իրավիճակում:
«Ճիշտ ենք անում, կարծում եմ, որ այս սթրեսային իրավիճակներում մենք էլ ավելի շատ պետք է աշխատենք, քան սովորական օրերին: Բոլորս մեր տեղերում պետք է էլ ավելի մեծ պատասխանատվություն և առաջնորդություն ստանձնենք:
Կոչ եմ անում բոլորիս մեր տեղերում աշխատել անդադար և համախմբվել մեր պետականության և անկախության շուրջ»,- ասաց Հովհաննիսյանը: