Այսօր Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ԱԼԴԵ քաղաքական խմբի ղեկավար Յուլիան Բուլայի առաջարկով հերթական նստաշրջանի Current Affairs-ի օրակարգը լրամշակվել է և ավելացել է Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի նկատմամբ սանձազերծված ագրեսիան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
«Հանձնաժողովը կողմ է քվեարկել: Որպես ԱԼԴԵ քաղաքական խմբի անդամ՝ շարունակում եմ գործընկերներիս տեղեկացնել իրավիճակի մասին»,- գրել է պատգամավորը: