«Մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք ոչ միայն Ադրբեջանի ագրեսիայի դադարեցում, այլ նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը հետ քաշվեն մինչև 2021 թ. մայիսի` Ադրբեջանի ագրեսիայից առաջվա ելման դիրքեր, ինչպես նաև ոչնչով չպրովոկացված` Ադրբեջանի ագրեսիայի իրավական պատասխանատվության հարցի բարձրացում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: