Միջազգային արձագանքն Ադրբեջանի այս ագրեսիայի դեպքում բավականին հասցեական էր մեծ մասամբ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Բայց, ըստ Միրզոյանի, կան նաև երկրներ, որոնց դեպքում նույնն ասել չի լինի:
«Անշուշտ, մի շարք երկրների և կազմակերպությունների դեպքում ոչ այնքան հասցեական ու արձանագրող էր, որքան մենք կցանկանայինք և կհամապատասխաներ իրականությանը, բայց աշխատանքները տարվել են և հիմա էլ շարունակվում են»,- ասաց Միրզոյանը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Միրզոյանը նշեց.
«Գիտեք, որ լինելու է դիտորդական առաքելություն: Մենք կարծում ենք, որ այդ առաքելությունը կժամանի վաղը: Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է Հավաքական անվտանգության խորհրդում»: