ՀՀ վարչապետի այս ելույթից հետո համացանցում տարաբնույթ մեկնաբանություններ հայտնվեցին, թե իբր փաստաթուղթ է ստորագրվել կամ ստորագրվելու: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում կոչ է արել մանիպուլյացիաների չտրվել:
«Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,- իր խոսքում նշել է վարչապետը: