ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով:
«Մշտապես գնահատելով մեր քաղաքացիների կամավորական նախաձեռնությունները և աջակցությունները՝ տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով:
Այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա»,- հայտնում են նախարարությունից: