«Խաղաղության օրակարգը ավելի ու ավելի դժվար է դառնում, որովհետև տարածաշրջանում խաղացողների շահերը դառնում են ավելի ու ավելի անհամատեղելի»,- հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններին անդրադառնալով՝ նշել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Արման Եղոյանը հավելել է, որ Ադրբեջանի պահանջները մաքսիմալիստական են, և Հայաստանը ստեղծված իրավիճակում պետք է շարունակի աշխատել միջազգային հանրության հետ:
Եղոյանն անդրադարձել է նաև այսօր սպասվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից բոլորը այստեղ ունեն իրենց կենսական շահերը, այդ թվում՝ Չինաստանը, այնպես որ, այնտեղ շատ անկանխատեսելի քննարկում կարող է լինել, բայց հաշվի առնելով Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արձագանքները՝ թույլ տվեք շատ զգուշավոր լավատեսություն ունենալ»,- ասել է պատգամավորը: