Աշխարհն արձագանքում է ադրբեջանական ագրեսիային: Հայտարարություններ են հրապարակել Մոսկվան, Թեհրանը, Վաշինգտոնը, եվրոպական երկրները, միջազգային կառույցները: Հայ-ադրբեջանական էսկալացիայի լուրը խիստ մտահոգիչ ու անհանգստացնող է որակվել հայտարարությունների տեքստերում: Սպիտակ տունը քաջալերում է Հայաստանին ու Ադրբեջանին ուղիղ երկխոսություն հաստատել: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հարձակումների մասին հաղորդումների, Հայաստանի ուղղությամբ գնդակոծությունների և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների կապակցությամբ:
Ամերիկյան կողմը հորդորում է երկու կառավարություններին հաստատել շփման ուղիղ միջոցներ, դիվանագիտական և ռազմական խողովակներով փորձել հասնել ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը:
Միջազգային արձագանքներն ամբողջացրել է Դիանա Գասպարյանը:
Մանրամասները` ռեպորտաժում: