ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Փոթորիկ մեկ բաժակ ջրում կամ հերթական մեդիատեռորը» խորագրով, որում նշել է.
«Վարչապետը այսօր Ազգային ժողովում իրականում ասել է, որ. Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը կարմիր գիծ է, և մենք ամեն բան անելու ենք պահպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Մենք պատրաստ ենք ստորագրել մի թուղթ, որը կապահովի տևական խաղաղություն և անվտանգություն ՀՀ֊ի համար։
Հիմա ամենակարևորը՝ Այս պահին նման ԹՈՒՂԹ ՉԿԱ, որևէ բան ՉԻ՛ ստորագրվելու։ Խոսքը ապագայում որևէ հիպոթետիկ լուծման մասին է, որը կարտահայտեր մեր պետական շահերը։ Այսքան բան, ուրիշ ՈՉԻՆՉ ՉԿԱ՛, որևէ փաստաթուղթ չկա՛:
Առաջարկում եմ ուշադիր դիտել վարչապետի ելույթը և չտրվել դավադրապաշտական մոլորություններին»։