Ջերմուկը կանգուն է՝ համախմբված և միասնական: Այս պահին որևէ տեսակի աջակցության կարիք չկա՝ թե՛ սննդի, թե՛ հագուստի կամ դեղորայքի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքի համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը:
«Անհատական նախաձեռնությունների հեղինակներին կոչ եմ անում ապատեղեկատվություն չտարածել` շտապ անհրաժեշտ օգնության վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում հենց համայնքապետարանը կհայտարարի դրա մասին»,- գրել է Արսենյանը: