Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Տոյվո Կլաարն իր մտահոգությունն է հայտնել սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը պետական սահմանին տիրող լարվածության կապակցությամբ և նշել, որ այդ մասին Եվրամիության ղեկավարությունը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ: