ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Բաքվում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ հանդիպմանը Ֆիլիպ Ռիքերը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Նա կրկնել է պետքարտուղար Բլինքենի մեկնաբանությունները, որ ռազմական գործողությունների բռնկումը ձեռնտու չէ Ադրբեջանի ժողովրդին, դա չի բխում և Հայաստանի ժողովրդի, և, իհարկե, ավելի մեծ տարածաշրջանի շահերից։
Ռիքերը նաև հաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ դյուրացնել ուղղակի երկխոսությունը և վերահաստատել Վաշինգտոնի աջակցությունը՝ օգնելու տարածաշրջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն: Նախօրեին դեսպան Ռիքերը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։