ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու հնարավորությանը:
«Հենց նախորդ օրը կեսգիշերից Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին, և մենք Անվտանգության խորհրդի և այլ ֆորմատներով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը, և քանի այդ որոշումը չենք կայացրել, դա նշանակում է, որ գտնում ենք, որ նման որոշման անհրաժեշտություն չկա ոչ թե այն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ որովհետև դա շատ լուրջ որոշում է, որն ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն, և նաև կայացվող որոշումների էֆեկտիվությունը պետք է գնահատել՝ մի շարք դրվագներում մեր փորձը հաշվի առնելով: Նկատի ունեմ, որ այդ հարցը, բնականաբար, օրակարգում է, և իրադրությունն օրվա մեջ մի քանի անգամ գնահատվում է:
Գնա՞լ նման որոշման, թե՞ չգնալ՝ այս պահի դրությամբ նման որոշում չի կայացվել, ինչը չի նշանակում, որ որևէ հաջորդ պահի այդ որոշումը չի կայացվի՝ կախված իրավիճակի կոնկրետ գնահատականից»,- նշեց նա: