Հայաստանի սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը քննարկման ենթակա լինել չեն կարող: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ սեռից ու տարիքից, անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքին պիտի պաշտպանի հայրենիքի ամեն քառակուսի միլիմետրը»,- ասաց Փաշինյանը: