ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ նիստում անդրադառնալով ստեղծված իրադրությանը, նշել է որ միջազգային գործընկերների հասցեական, ուղիղ գնահատականներն ադրբեջանական ագրեսիան կանխելու գործիքներ են:
«Մեր միջազգային գործընկերների հետ ամենօրյա, ամենժամյա աշխատանքն իր արդյունքները տալիս է և տվել է»,- ասաց Արշակյանը:
Նա նաև կարևորեց այս ընթացքում պետական կառույցների անխափան աշխատանքը:
«Մենք պիտի շարունակենք մեր օրինաստեղծ աշխատանքը: Պետական համակարգը պետք է անխափան գործի, չնայած որոշ լրատվամիջոցներ փորձում են ստվերել այդ գործունեությունը: Խնդրում եմ չտրվել էմոցիոնալ ֆոնի և շարունակել աշխատանքը»,-ասաց Արշակյանը: