ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է:
«Ես ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ երեկվա դրությամբ մենք 49 զոհ ունենք, և ասացի որ, ցավոք, այդ թիվը վերջնական չէ, և ակնհայտորեն ավելի մեծ է զոհերի թիվը:
Ես կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է, և էլի ևս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր նահատակների առաջ»,- ասաց վարչապետը: