ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը հրապարակել է քաղաքացիների վարքագծի կանոնները ռազմական գործողությունների ժամանակ.
Ձեր զինվորական հարազատների հետ մի՛ կապվեք։ Դուք վտանգում եք զինվորի կյանքը:
Հեռախոսով և կապի այլ միջոցներով մի՛ փոխանցեք զինվորների թվի, տեղաշարժի, ռազմական օբյեկտների գտնվելու վայրի (նույնիսկ մոտավորապես, նույնիսկ հայերեն, նույնիսկ քողարկված) տվյալները։
Մի՛ տարածեք զինտեխնիկայի և անձնակազմի տեղաշարժի լուսանկարներ և տեսանյութեր:
Մի՛ միջամտեք զինվորական անձնակազմի աշխատանքին, մի՛ փոխանցեք ապատեղեկատվություն կամ լրատվամիջոցներից ձեր իմացած լուրերը:
Թշնամու ռեսուրսներում խոսակցություններ մի՛ վարեք:
Եթե զինվորը քեզ չի կանչում, ուրեմն զբաղված է, սա իրերի հերթականությունն է։
Խուճապի մատնվելու կարիք չկա, սառնասրտություն պահե՛ ք: