Ֆրանսիայի Պրովանս-Ալպերի շրջանային խորհրդի նախագահ Ռենո Մուսելիեն Թվիթերում գրել է, որ Հայաստանից ստացվող լուրերն առանձնահատուկ տագնապալի են։
«Եթե հաստատվի Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ապա միջազգային արձագանքը պետք է լինի անհապաղ և միասնական»,- հայտարարել է Մուսելիեն: