ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով իրավիճակը սահմանին ժամը 04:00-ի դրությամբ:
Ժամը 04:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
«Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ:
Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին:
Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ:
Դիրքային մարտերը շարունակվում են»,- ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ: